13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությունների հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե չի կեղծվել կամ գողացվել, իսկ տեղամասերի տեսախցիկների մոտ 98 տոկոսը նորմալ աշխատել են։
•Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ ընտրություններն անցել են լուրջ խախտումներով, անհրաժեշտ է բողոքարկել արդյունքները, ինչպես նաև ներկայացրել է ԱԺ-ում 105 պատգամավորի դեպքում քաղաքական և սահմանադրական շեմերը։
•Ըստ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակած ԱԺ մանդատների նախնական բաշխման՝ «Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարել շեմը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64 մանդատ՝ կազմելով միանձնյա կառավարություն։
•«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը շնորհակալական տեսանյութ է հրապարակել և հավելել, որ հաշվետվություններն ու հաշվարկներն ավարտվելուց հետո հանդես կգան խորքային հայտարարությամբ։
•Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2025 թվականին լայն թափով սկսվել է Ղարաբաղից տեղահանվածների բնակավորման ծրագիրը, որի շրջանակում շուրջ 40 հազար մարդ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։
•Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է ընտրարշավի ընթացքում հնչած լուրերը և հստակեցրել, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը չի չեղարկվելու, այլ ընդլայնվելու է՝ մինչև 2028 թվականը ներգրավելով ողջ բնակչությանը։
•Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով և կոչ արել ԵՄ-ին իրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
•ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի օդային տարածքում անօդաչու թռչող սարք են խոցել, ինչից առաջ երկրի զինված ուժերը Ռուսաստանին սահմանակից երեք շրջաններում կես ժամով օդային տագնապ էին հայտարարել։