Կամաց–կամաց սկսվում է. Պապոյանը` ԵՄ ապրանքների արտահանման մասին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ԵՄ ապրանք արտահանող տնտեսվարողներին տրվող փոխհատուցման հստակ նիշ չասաց, սակայն հիշեցրեց, որ փոխհատուցման բանաձևը պատրաստ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը։ Ըստ Պապոյանի՝ կսուբսիդավորվեն տրանսպորտային ծախսերը, մաքսատուրքը։
«Այնքան, ինչքան կարտահանեն, բանաձևը դրված է, սահմաններ չկան, քանի որ ասում ենք՝ այնքան, ինչքան կարտահանեն»,– ասաց Պապոյանը։
Հարցին՝ բացի ծաղիկների 10 հազար խմբաքանակից, այլ ապրանքներ արտահանվե՞լ են ԵՄ, Պապոյանը դրական պատասխան տվեց, սակայն կրկին չհստակեցրեց՝ ինչ ապրանքների մասին է խոսքը։ Փոխարենը Պապոյանը հայտարարեց, որ ծաղկի խմբաքանակ ուղարկվել է նաև ցամաքային ճանապարհով։
«Հայաստան–Վրաստան–Թուրքիա–Բուլղարիա–Ռումինիա–Ուկրաինա՝ բեռնատարով։ Նկատի ունեմ՝ կամաց–կամաց սկսվում է»,– նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է պտուղ–բանջարեղենի արտահանմանը, նախարարը հայտարարեց, թե այս պահին որոշ ընկերություններ կան, որ աշխատում են Հունաստան արտահանման ուղղությամբ, կա պայմանավորվածություն, տեխնիկական հարցեր են մնացել։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Տնտեսական նոր հարված ՌԴ-ից Հայաստանին. կընդլայնվի ձկան մատակարարումների սահմանափակումները
Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, Սանկտ...
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը լավ լուրով է կիսվել` կապված արտահանման հետ
Պատվիրակությունները արդեն աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել: Այս մասին քարոզարշավ...