Ընտրացուցակներում Ադրբեջանի քաղաքացիներ չկան. ՄՔԾ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կեղծ է որակել լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկությունը, ըստ որի՝ ընտրացուցակներում առկա է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի։ Ծառայությունից վստահեցրել են, որ ընտրացուցակներում ընդգրկված բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են, իսկ նմանատիպ ահազանգերով ստուգված բոլոր դեպքերում ընտրողները ազգությամբ հայեր են։
«Հարգելի քաղաքացիներ,
հերթական կեղծ տվյալն է տարածվել Yerkir.am լրատվամիջոցի կողմից։ Հրապարակվել է ընտրացուցակից հատված, որտեղ, ըստ էության, գրառում կատարողը, նկատի ունենալով օտարերկրյա անվանմամբ և հայրանվանմամբ ընտրողին, նշում է իբր Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է։
Հավաստիացնում և վերահաստատում ենք, որ ընտրացուցակներում առկա բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են, և այսօր ստացված բոլոր ահազանգերի դեպքում ընտրողները ազգությամբ հայեր են։
Հորդորում ենք զերծ մնալ թյուր տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...