Հայաստանը վիզաների խնդիր կունենա Հունգարիայի հետ
Հունգարիայի կառավարությունն այսօրվանից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է Հունգարիայի կառավարության մամուլի քարտուղար Վանդա Սոնդին։
Նրա խոսքով՝ այս քայլն օտարերկրյա աշխատուժի ներհոսքի կարգավորման քաղաքականության առաջին փուլն է։ Սոնդին հայտարարել է, որ Հունգարիայում օտարերկրյա աշխատողների ներգրավման պատճառով նվազում են տեղի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև կրճատվում են նրանց զբաղվածության հնարավորությունները։
Ինչպես հայտնի է, Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները, ովքեր արդեն իսկ աշխատում են Հունգարիայում, նախկինի պես կկարողանան թույլտվությունների երկարաձգման հայտեր ներկայացնել։
Ռոյթերսի տեղեկություններով՝ համաձայն պաշտոնական վիճակագրության, օտարերկրյա աշխատողները կազմում են Հունգարիայի աշխատուժի ընդամենը մոտ 2 տոկոսը, սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտը և արդյունաբերական արտադրությունը, զգալի չափով կախված են օտարերկրյա աշխատուժից։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հանրապետության օրվա առթիվ տոնական ուղերձում։ «2026թ․ Հանրապետության այս օրը...
«Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հավաքի վերաբերյալ նոր տվյալներ են պարզվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերև...