Եվրամիության հստակ որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ Ռուսաստանը ճնշում է հայ ժողովրդին
Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին՝ նրա ժողովրդի համար կարևոր բոլոր հարցերում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Եվրամիությունը Հայաստանին աջակցելու համար՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին։
«Հայաստանը, սուվերեն, ժողովրդավարական և անկախ երկիր է, որը իր սեփական ճանապարհն ու գործընկերներին ընտրելու իրավունք ունի։ Մենք տեսնում ենք ընտրություններին ընդառաջ Հայաստանի ժողովրդի վրա ճնշումներ գործադրելու Ռուսաստանի փորձերը, որոնք ինտենսիվանում են։ Ռուսաստանը հիմա օգտագործում է առևտուրը՝ որպես քաղաքական զենք և քաղաքական ճնշման միջոց ԵԱՏՄ անդամների վրա։ Եվ ընտրված ժամանակն ինքնին համընկնում չէ, ուստի անակնկալ չէ, որ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը այս կարևոր պահին»,- ասել է Հիպերը՝ շեշտելով, որ Հայաստանը Եվրամիության համար վստահելի և հուսալի գործընկեր է, և Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին նրա ժողովրդի համար կարևոր բոլոր հարցերում։
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակի տեղակալ Օլոֆ Ջիլն էլ հիշեցրել է, որ հունիսի 4-ին Եվրահանձնաժողովը տեղեկատվություն էր տարածել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Եվրամիությունը Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների պայմաններում լրացուցիչ աջակցության փաթեթ է նախապատրաստում Հայաստանի համար, որի շրջանակներում երկրին 50 միլիոն եվրո աջակցություն կտրամադրվի։
Ռուսաստանը վերջին շրջանում պարբերաբար սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, ՌԴ-ն արգելել է Հայաստանից ծաղիկների, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի, «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումը, սահմանափակումներ կիրառել հայկական մրգերի, պտուղ-բանջարեղենի ներմուծման նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...