Ռուսաստանից ընտրակաշառք ստացած և Հայաստան եկած անձինք արդեն ձերբակալվում են․ Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ Ռուսաստանից ընտրակաշառք վերցրած ու այստեղ ընտրությունների համար եկողներն արդեն ձերբակալվում են։
«Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ մեկն արդեն ձերբակալվել է և մոտակա յոթ հրաշալի տարիները կանցկացնի բանտում։ Երբ որ ասում էինք, որ Ռուսաստանում ընտրակաշառք վերցրածները երբ որ գան, միանգամից ձերբակալվելու են, ընդդիմադիրներն ասում էին՝ էս սպառնո՞ւմ եք, բան, չգիտեմ, էս ի՞նչ եք խոսում, ո՞նց եք իմանալու և այլն։ Մենք էլ ասում էինք՝ լավ էլ իմանալու ենք, և գիտենք», - ասել է Ռուբինյանը և հավելել, որ իրենք գիտեն բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանում ընտրակաշառք են բաժանում։
Նրա խոսքով՝ իրենց մոտ են բոլոր այն ցուցակները, որոնցով ընտրակաշառք են բաժանում, և բոլորին, անխտիր, սպասվում է հրաշալի ժամանակ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում․
«Որտեղ մենք նրանց բռնի կերպով կսովորեցնենք, թե ինչ է հայրենասիրությունը, և թե ինչու պետք չէ դուրս գալ սեփական պետության դեմ», - շեշտել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...