ՌԴ-ում կսահմանափակվի հայկական կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նշում են, թե Ռուսաստան հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերը հաճախացել են։ Ռոսսելխոզնադզորի գնահատմամբ՝ նման դեպքերի աճը վկայում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին։
Նշվում է, որ ստեղծված իրավիճակը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվում Հայաստանի Հանրապետությունից ծագող և արտահանվող կորիզավոր պտուղների (կեռաս, բալ, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ արտադրանքի՝ ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը։
Նմանատիպ հոդվածներ
Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջ...
«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին. «Դիտում էի ու հայտնի հ...
ԵԱՏՄ-ում մեքենաների գնի նոր վեճ․ արձագանքել է Պեսկովը
«Դա Ալեքսանդր Գրիգորևիչի դիրքորոշումն է, և բոլորը հարգում են այն»․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարար...
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...