Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջել ինքնիշխանության ու անկախության հարցերում: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Եթե ռուսական շուկայում սահմանափակումներ կիրառվեն, Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն։ Հայաստանի կառավարությունն արդեն հաշվարկել է այն սուբսիդիաների ծավալը, որը կպահանջվի դեպի Եվրամիության երկրներ հայկական այն արտադրանքի արտահանման համար, որը կարող է սահմանափակումների բախվել ռուսական շուկայում։ Իշխանություններն արդեն քննարկել են ագրարային ոլորտի ներկայացուցիչների հետ եվրոպական շուկա մուտք գործելու հիմնական խոչընդոտները»,– նշել է նա՝ հավելոլվ, որ որակի և արտադրության ծավալների հետ կապված հարցերը լուծված են, իսկ գլխավոր մարտահրավերը մնում է լոգիստիկ ծախսերի բարձր մակարդակը։ Այդ պատճառով կառավարությունը դիտարկում է դեպի Եվրամիություն արտահանվող արտադրանքի համար տրանսպորտային և մաքսային ծախսերի սուբսիդավորման մեխանիզմներ:
Նմանատիպ հոդվածներ
«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին.«Դիտում էի ու հայտնի հա...
ԵԱՏՄ-ում մեքենաների գնի նոր վեճ․ արձագանքել է Պեսկովը
«Դա Ալեքսանդր Գրիգորևիչի դիրքորոշումն է, և բոլորը հարգում են այն»․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարար...
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...