Քաղաքականություն

Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մասին «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հայաստանի վարչապետը նախընտրական ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ երկիրը չի վախենում հումքի բարձր գներից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, քանի որ հանրապետությունը պատրաստվում է հարստանալ։

«Ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա կարծում է, որ Հայաստանը կհարստանա, թող դա ապահովի»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին՝ Եվրամիությանն անդամակցելու դեպքում հնարավոր է խզվեն գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագրերը։





Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250