Քաղաքականություն
Կարևոր
Մանրամասներ` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ զանգի և շնորհավորանքի համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։
Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով,- հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլի պլանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Reuters-ի աղմկահարույց հրապարակումը
4.0
Մոսկվան գործի անցավ. Ինչպես են փորձում ներսից «պայթեցնել» Հայաստանը
3.0
Բացահայտվել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը
3.7
ՏԵՍԱՆՅՈւԹ. Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Պուտինին` հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
5.0