ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրկիզված մեքենաներ, թալանված խանութներ․ Փարիզում զանգվածային անկարգություններ են
Չեմպիոնների լիգայում փարիզյան «Պարի Սեն Ժերմեն» (ՊՍԺ) ակումբի հաղթանակից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Փարիզում, զանգվածային անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել։ Ֆուտբոլային երկրպագուները դուրս են եկել փողոցներ, ինչից հետո իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։
Ինչպես հայտնում է տեղական Le Figaro պարբերականը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը, իրավապահ մարմինների և անկարգությունների մասնակիցների միջև ֆիզիկական բախումներ են գրանցվել։ Ցուցարարները հրկիզել են փողոցներում կայանված մեքենաները, ինչպես նաև վնասել ու թալանել են մի շարք առևտրի կետեր և խանութներ։
Ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ողջ երկրի տարածքում բերման է ենթարկվել ու ձերբակալվել ավելի քան 400 քաղաքացի։ Բախումների հետևանքով կան նաև տուժածներ. նվազագույնը 12 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հիվանդանոց տեղափոխվածների թվում կան իրավապահներ, որոնցից երեքի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։
Նմանատիպ հոդվածներ
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր որոշում վարորդական իրավունքից զրկվածների համար․ քննություն հարկավոր չէ
Վարորդական իրավունքից զրկված վարորդները 50 հազար դրամ տույժ վճարելով կկարողանան վերականգնել իրենց վարորդական իրավունքներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաթոշակները բարձրացել են 18 000 դրամով․ Թորոսյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով նորութ...
ՊՆ-ի նոր առաջարկը՝ զինծառայողներին․ կտրվի նոր պատվովճարներ
Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել է ն...