ՊՆ-ի նոր առաջարկը՝ զինծառայողներին․ կտրվի նոր պատվովճարներ
Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել է նոր պատվովճարներ։ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները, որոնց առաջին պայմանագրի ժամկետը լրացել է, նոր պայմանագիր կնքելու դեպքում կստանան պատվովճար։
«2 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում նախատեսվում է 1.5 միլիոն դրամի չափով պատվովճար, իսկ 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 միլիոն դրամի չափով»,- նշել է Սարգսյանը։
Նախագծով փոփոխվում է նաև ծրագրով պայմանագրային ծառայության անցնելու դիմում ներկայացնելու ժամկետը։
Փոխնախարարի խոսքով՝ եթե նախկինում դիմում կարող էին ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 6 ամիսը լրացած զինծառայողները, ապա այժմ այդ հնարավորությունը կտրամադրվի արդեն ծառայության 4 ամիսը լրանալուց հետո։
Կառավարությունը որոշման նախագծին հավանություն է տվել։
Հիշեցնենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինված ուժերում ծառայող զինծառայողները պայմանագրով նախատեսված 5 տարի ժամկետով ծառայությունից և զորացրումից հետո ստանում են 5 միլիոն դրամ պատվովճար։ Նոր փոփոխությամբ, եթե նրանք որոշեն շարունակել ծառայությունը և նոր պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ, կստանան նոր պատվովճար։
Նմանատիպ հոդվածներ
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Աղմկոտ բացահայտում․ նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցածից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հա...
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մարտակա...
Հայտնի է՝ ով հաղթեց «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի մեծ եզրափակիչը։ Հաղթող է ճանաչվել Բուլղարիան, մրցույթում երկի...