Լուկաշենկոն սպառնում է Հայաստանին․ հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի, որպեսզի չկրկնի Ուկրաինայի ճակատագիրը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնվի Հայաստանի ժողովրդի կամքը: Ռուս լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում նա նշել է, որ նման քայլի դիմելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության կարծիքը՝ հավելելով, որ իրենք կընդունեն ժողովրդի ցանկացած որոշում:
Լուկաշենկոյի խոսքով՝ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարցում հայ հասարակությունը պետք է ծանրակշիռ մոտեցում ցուցաբերի՝ հնարավոր բացասական զարգացումներից խուսափելու համար: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Երևան այցելած եվրոպացի քաղաքական գործիչները Հայաստանի իշխանություններին որևէ հստակ խոստում չեն տվել:
«Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս, որպեսզի չկրկնի Ուկրաինայի ճակատագիրը»,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մերձեցման գործընթացը նոր փուլ է թևակոխել 2025 թվականին, երբ կողմերը ստորագրեցին ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը։ Այս քայլը փորձագիտական շրջանակներում քննարկումների տեղիք է տվել, հատկապես երկրի տնտեսության վրա հնարավոր ազդեցության և Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում:
Ներկայումս Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, սակայն ինտեգրացիոն գործընթացների շուրջ քննարկումներն ավելի են ակտիվացել 2026 թվականին՝ Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին ընդառաջ:
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...