Ինչո՞ւ եք խաբում ձեր մարդկանց, ձեզ ո՞վ է այդ գազը տալու. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Հայաստանի միջոցով նոր տարանցիկ գազատար կազմակերպելու մասին, հաղորդում է БЕЛТА-ն։
«Վերջերս Փաշինյանի հայտարարությունից լսեցի. «Ահա, մեր տարածքով խողովակներ կանցնեն, և մեզ գազով կվճարեն։ Եվ և՛ գազ, և՛ փող շատ կլինի։ Լսեք, թե դա երբ կլինի՝ դեռ հարց է»,- հայտարարել է նա։
«Ժողովուրդը, մարդիկ չէ՞ որ մանրամասների մեջ չեն խորանում։ Որտեղի՞ց, ի՞նչ խողովակներ են անցկացվելու։ Ահա կուզենայի իմանալ, թե ինչու է նա ստում իր ժողովրդին։ Ի՞նչ խողովակներ, որտեղի՞ց են այդ խողովակները գնալու, ո՞վ է նրանց այդ գազը տալու, և ի՞նչ գումարներ են լինելու»,- ասել է Լուկաշենկոն։
Ըստ նրա, այժմ Ռուսաստանը Հայաստանին բնական գազ է վաճառում առանց մաքսատուրքի՝ այնպիսի գնով, որը մի քանի անգամ ցածր է, քան, օրինակ, Եվրամիության շուկայում։
«Հայաստանի համար այժմ 150-160 դոլար է հազար խորանարդ մետրի համար։ ԵՄ-ում բնական գազը 550-650 դոլար է հազար խորանարդ մետրի համար։ Սա միայն բնական գազի մասին է։ Ես այլ բանի մասին չեմ խոսում։ Սա ի՞նչ շահավետություն է։ Եթե խոսենք փողի մասին»,- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...