ՀՀ պաշտոնական դիրքորոշումը՝ Ռուսաստան ապրանքների ներմուծման սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները տեխնիկական բնույթի են և շուտով կլուծվեն: Այս մասին «Վեստի» հաղորդման ժամանակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության վերջին զարգացումներին:
Փոխվարչապետի խոսքով՝ ներկա փուլում երկու երկրների միջև առևտրային ցուցանիշների վերաբերյալ վերջնական վերլուծություններ կամ հետևություններ անելը դեռևս վաղ է: Նա լիահույս է, որ հայկական արտադրանքի տեղաշարժի հետ կապված ընթացիկ բարդությունները ժամանակավոր են և արագ կհարթվեն։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ռուսական կողմը սահմանափակել է Հայաստանից լոլիկի, վարունգի և ելակի ներմուծումը: Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հայտարարության՝ որոշումը պայմանավորված է մատակարարումների ընթացքում արձանագրված պարբերական խախտումներով և նպատակ ունի ապահովել երկրի ներքին շուկայի ֆիտոսանիտարական անվտանգությունը:
Բացի այդ, մայիսի կեսերին ռուսական գերատեսչությունը ստուգումներ էր սկսել հայաստանյան մի շարք ձեռնարկություններում, որոնցից ձկնամթերքի արտահանումը կասեցվել էր՝ եվրոպական ծագման կեղծված ապրանքների հնարավոր ներկրման կասկածանքով: Ռուսական պատվիրակության տեսչական ստուգումները Հայաստանում մեկնարկել էին մայիսի 21-ին և ավարտվել մայիսի 27-ին:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...