Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ այդ հարցը սուր դրվի․ փոխվարչապետը՝ ԵԱՏՄ-ի մասին
Հայաստանում վաղաժամ են համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հնարավոր խզումից առաջացող վնասի հաշվարկումը, հայտարարել է հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Վեստի» լրատվական ծրագրի համար Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում:
«Մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա։ Հետևաբար, հաշվարկներ անելու որևէ անհրաժեշտություն այս պահին մենք չենք տեսնում»։
Նրա խոսքով՝ Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի»։
Գրիգորյանը նաև հույս էր հայտնել, որ «այն խնդիրները, որոնք հիմա ծագում են դեպի Ռուսաստան ապրանքների տեղաշարժի հետ կապված… կլինեն տեխնիկական բնույթի, և շուտով դրանք չեն լինի»։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների, ելակի, որոշ բանջարեղենի, մի շարք ալկոհոլային խմիչքների և «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը։ Մոսկվայում նաև զգուշացրել են Երևանին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա ինտեգրում զարգացնելու անհնարինության և Եվրամիության հետ հետագա մերձեցման դեպքում գազի շուրջ համաձայնագրերի հնարավոր խզման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...