Այդ երկրները չպետք է խոսեն «կարմիր գծերի» մասին․ Պեսկովն ակնարկ է արել
Այն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, թող չխոսեն «կարմիր գծերի» մասին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք՝ ԵՄ-ում, արդեն հատել են այն ամենը, ինչ հնարավոր էր հատել, ուստի այստեղ այլևս իմաստ չունի հաշվել: Բայց ինչ էլ որ տեղի ունենա, բոլոր խնդիրների սկզբնաղբյուրը Ուկրաինան և Կիևի ռեժիմի գործողություններն են։ Մնացած ամեն ինչ դրա հետևանքն է։ Այն երկրները, որոնք անում են ամեն հնարավորը, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին»,- ասել է Պեսկովը։
Հավելենք՝ այս թեման բարձրացվել է Ռումինիայում անօդաչու թռչող սարքի ընկնելու համատեքստում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, պնդելով, որ դրան առնչություն ունի Ռուսաստանը, մեղադրել է Մոսկվային «կարմիր գծերը» հատելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...