Պուտինի կողմից Փաշինյանին ուղարկված ազդանշանը բացահայտվել է․ L'Antidiplomatico
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղազախստան ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է L'Antidiplomatico-ն։
«Այս այցն ունի նշանակություն, որը տարածվում է երկկողմ հարաբերություններից շատ ավելի հեռու։ Հանդիպումը քննարկման առիթ դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանի ապագայի վերաբերյալ», - նշվում է հրապարակման մեջ։
Հրատարակության համաձայն՝ Կրեմլի վերջին հայտարարությունները եվրաինտեգրման հետևանքների մասին կարևոր քաղաքական ազդանշան են դարձել Փաշինյանի կառավարության համար, որը վերջին ամիսներին ակտիվացրել է շփումները Բրյուսելի և մի շարք եվրոպական առաջնորդների հետ։ Նշվում է, որ ԵՄ- ի օգտին ռազմավարական ընտրությունը կարող է անխուսափելի դարձնել եվրասիական կառույցներում Հայաստանի դերի վերանայումը։
«Այս համատեքստում Ռուսաստանի նախագահի այցը Ղազախստան ավելի լայն իմաստ է ստանում։ Մինչ որոշ տարածաշրջանային խաղացողներ քննարկում են եվրոպական ինստիտուտների հետ մերձեցման հարցը, Մոսկվան և Աստանան ցուցադրում են եվրասիական տարածքում ինտեգրացիոն մեխանիզմները ամրապնդելու իրենց մտադրությունը», - եզրափակվում է հոդվածում։
Պարբերականը գրում է՝ ՌԴ նախագահը պաշտոնական այցով ժամանել էր Ղազախստան՝ հանդիպելով երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ : Բանակցություններից հետո ստորագրվել է երկու երկրների միջև բարեկամության և բարիդրացիության սկզբունքների վերաբերյալ համատեղ հռչակագիր: Ղազախստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը պնդում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կամ ԵՄ-ի կազմում Հայաստանի ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վրա՝ որքան հնարավոր է շուտ։ Պուտինը նաև զգուշացրել է, որ Մոսկվան կարող է դադարեցնել ինտեգրացիոն գործընթացների շուրջ Երևան հետ համագործակցությունը և հրաժարվել էներգակիրների արտոնյալ գնագոյացման պայմանավորվածություններից։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...