Փոթորիկ՝ Հայաստանում․ քամին տապալել է ծառեր ու էլեկտրասյուներ
Մայիսի 29-ին, ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։
ՆԳՆ-ից հայտնում են՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։
Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվել են:
Նմանատիպ հոդվածներ
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
ՊՆ-ի նոր առաջարկը՝ զինծառայողներին․ կտրվի նոր պատվովճարներ
Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել է ն...
Աղմկոտ բացահայտում․ նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցածից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հա...
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մարտակա...