Փաշինյանը թոշակների հետ կապված հայտարարություն է արել
Հայաստանում առաջին անգամ միջին կենսաթոշակի չափը գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի շրջանակներում Հրազդանում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2018 թվականին, երբ ինքն ընտրվել է վարչապետ, երկրում նվազագույն թոշակը կազմել է 16,000 դրամ։ Այդ գումարը բավարար չի եղել անգամ մեկ ամսվա ընթացքում հաց ու պանիր գնելու համար։
Նիկոլ Փաշինյանը նշել է. «2018-ին մենք եկել ենք ու նվազագույն թոշակը 16,000-ից սարքել ենք 32,000 դրամ, բայց նույնիսկ դա բավարար չի եղել, որ մարդը մեկ ամիս իր սնունդը ձեռք բերի։ Միայն 2022 թվականին է, որ մենք նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, այսինքն՝ ապահովել ենք, որ գոնե մեկ թոշակը մեկ թոշակառուի սննդին մեկ ամսվա ողջ ընթացքում հերիքի։ Այսօր առաջին անգամ է, որ մենք վստահ ենք՝ սոված թոշակառու չկա և այդ թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ առնի, մի հատ թեյի բաժակ առնի։ Սա մեր երազանքի գագաթնակետը չէ, բայց, էլի եմ ասում, մենք պետք է հիշենք՝ ինչ կետից ենք սկսել: Մենք 16,000 նվազագույն թոշակից սկսել ենք, այսօր 46,000 է նվազագույն թոշակը, գումարած անկանխիկ առևտրի դեպքում ևս 10,000 հետվճարի հնարավորություն, այսինքն՝ 56,000 դրամ է թոշակը»։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...