ՆԳՆ–ից բացառել են հետընտրական ցնցումները․ «դրանք արհեստական պրոցեսներ են լինելու»
Հայաստանում ազատ և արդար ընտրությունների կայացման փաստն անշրջելի է․ այս պայմաններում հետընտրական տարբեր զարգացումները պարզապես արհեստական գործընթացներ են։
Հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Այս պահի դրությամբ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ աշխատանք տանել ընտրական պրոցեսի տարբեր իրավախախտումներ և հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ: Արդեն իսկ 19 հաղորդում ենք ներկայացրել քննչական կոմիտե և հակակոռուպցիոն կոմիտե, ընդ որում ուզում եմ փաստել, որ դրանում եղել են նաև ընտրակաշառքին վերաբերող դեպքեր: Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ազատ և արդար ընտրությունների կայացման փաստը անշրջելի է, և այս ժամանակահատվածում ևս այդպիսի ընտրություն ենք ունենալու , և այդպիսի ընտրություններ ունենալու պայմաններում հետընտրական տարբեր զարգացումները պարզապես արհեստական պրոցեսներ են լինելու», – նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Որքան մարդ է մասնակցել Գյումրիում «ՔՊ» կուսակցության հանրահավաքին
Մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավա...
Թրամփը հայտարարում է Հայաստան-Ադրբեջան նոր դարաշրջանի մասին
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նա...
Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վո...
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են.▫️ՔՊ - 32%▫️...