Մոսվկայի ուլտիմատումը հայ ժողովրդին. Ինչ է թաքնված Մեդվեդևի հայտարարության հետևում
Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների ներկա ճգնաժամի համատեքստում կարելի է որակել որպես դասական քաղաքական ուլտիմատում և բացահայտ «կարմիր գծերի» գծում: Մոսկվան այս հայտարարությամբ ուղղակիորեն մերժում է Նիկոլ Փաշինյանի կառավարության լեգիտիմությունը՝ որպես բանակցային կողմ, և հարաբերությունների ապագա զարգացումը պայմանավորում բացառապես Հայաստանում «կոնստրուկտիվ» իշխանության առկայությամբ, ինչը իշխանափոխության հստակ պահանջ է:
Ավելին, Հայաստանի ապագայի համեմատությունը «բանդերական Ուկրաինայի աղետալի ուղու» հետ ամենակոշտ աշխարհաքաղաքական սպառնալիքն է, որով Մոսկվան հասկացնում է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության և Արևմուտքի հետ մերձեցման փորձերը կարող են հանգեցնել պետականության կորստի, տարածքային կորուստների և պատերազմի:
Միևնույն ժամանակ, տարանջատում դնելով «Հայաստանի ժողովրդի» և «ղեկավարության» միջև և նշելով, որ ընտրությունը ժողովրդինն է, Ռուսաստանը կիրառում է հիբրիդային ազդեցության մեթոդ՝ փորձելով հայաստանյան հասարակության ներսում ներքաղաքական դիմակայություն և պառակտում հրահրել:
Այսպիսով, սա սովորական քննադատություն չէ, այլ ձևակերպված վերջնագիր. Մոսկվան առաջադրում է պայման (փոխել կամ կտրուկ փոխակերպել իշխանությունը) և մատնանշում դրա չկատարման աղետալի հետևանքները՝ ցույց տալով, որ Հայաստանի անվտանգային դիվերսիֆիկացումն իր համար անընդունելի է:
Հիշեցնենք, որ այսօր Ռիա-նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Մեդվեդևը հայտարարել է, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մղում է բանդերական Ուկրաինայի աղետալի ուղիով, նշելով, որ դա չափազանց վտանգավոր է: Նա նաև ասել է, որ Փաշինյանը, չնայած ԵԱՏՄ-ից ստացվող օգուտներին, հրաժարվել է մասնակցել միության գագաթնաժողովներին և Երևանում հավաքում է «Ռուսաստանի գարշելի թշնամիներին»։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան գործի անցավ. Ինչպես են փորձում ներսից «պայթեցնել» Հայաստանը
Հայաստանում սպասվող ընտրությունների նախաշեմին Մոսկվան անցել է կոշտ և բազմաշերտ ճնշումների մաքսիմալ ակտիվ փուլի: Սա դասակ...
Հայտնի է` Մարկո Ռուբիոյի Երևան այցի օրակարգը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:Կկայանա արտաքին գործերի նախարար Ա...
Պահանջում են արգելել Փաշինյանի մուտքը Մոսկվա
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորել ու նվաստացրել է Ռուսաստանի Դաշնությանը...
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը. The Insider
Insider պարբերականը աղմկահարույց հոդված է հրապարակել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին: Պարբերակա...