Մոսկվայից շոկային ուղերձ՝ Երևանին․ ինչ զարգացումներ են սպասվում
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») մայիսի 22-ից ժամանակավորապես արգելել է Հայաստանից թարմ կտրած ծաղիկների ներմուծումը երկրի տարածք։ Այս որոշման մասին գերատեսչությունը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի համապատասխան պատասխանատու մարմնին։ Ռուսական կողմը սահմանափակումը հիմնավորում է արտադրանքում կարանտինային վնասատուների հաճախակի հայտնաբերմամբ։
Ըստ հրապարակված տվյալների՝ 2026 թվականի սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է արտահանվել շուրջ 39 միլիոն հատ կտրած ծաղիկ։ Այդ խմբաքանակներում ռուսական կողմն արձանագրել է կարանտինային օբյեկտների հայտնաբերման 135 դեպք։ Մասնավորապես, 133 դեպքում հայտնաբերվել է արևմտյան ծաղկային (կալիֆորնիական) տրիպս, իսկ մնացած երկու դեպքերում՝ կիտրոնային սև և ծխախոտի սպիտակաթևիկներ։ «Ռոսսելխոզնադզորը» նամակում մտահոգություն է հայտնել և նշել, որ սա վկայում է հայկական կողմից իրականացվող ոչ բավարար հսկողության մասին։
Ռուսական գերատեսչությունն ընդգծում է, որ արևմտյան ծաղկային տրիպսը համարվում է ԵԱՏՄ անդամ պետությունների համար վտանգավոր կարանտինային վնասատու, որն առավել մեծ սպառնալիք է ներկայացնում ջերմոցային տնտեսությունների համար։ Այն ոչ միայն փչացնում է բույսերն ու նվազեցնում բերքատվությունը, այլև հանդիսանում է տարբեր վիրուսային հիվանդությունների տարածող, ինչը կարող է հանգեցնել գյուղատնտեսական մշակաբույսերի զգալի կորուստների կամ ամբողջական ոչնչացման։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...