Կոմպրոմիս չի լինելու․ «Արարատցեմենտ»-ի գործարանը պետականացվելու է․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ «Արարատցեմենտ» գործարանի մասին միայն հիմա չի, որ հիշել են: Նա կառավարության նիստից հետո լրագրողնեի հետ ճեպազրույցում ասել է, որ դատախազությունն ընդամենը հիմա է գտել իրավական հիմքերը։
«Եթե 2018 թվականին գտնեինք այդ հիմքերը, այդ ժամանակ կանեինք։ Եթե որևէ մեկին թվում է, թե իր ապօրինի գույքի հետևից դեռ չենք գնացել, իրեն երաշխավորում է, որ իր հետևից, օրինակ, 2028–ին չենք գնալու, սխալվում է, քանի որ բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք»,- նշել է նախարարը:
Պապոյանը պնդել է, որ որևէ օլիգարխի հետ կոմպրոմիս չի կարող լինել:
Հիշեցնենք՝ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մտադրության մասին: Նա նշել է, որ այդ ձեռնարկությունը լինելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։