ՌԴ-ն փակում է դուռը հայ արտադրողների առաջ․ Պապոյանը՝ Մոսկվայի նոր որոշման մասին
Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական գրություն չենք ստացել Հայաստանից ծաղիկների ժամանակավորապես արտահանման արգելքի մասին, այս պատճառով էլ չեմ կարող մեկնաբանել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարի խոսքով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից մասնագետներ են եկել Հայաստան, որոնք կոնկրետ այդ ընկերություններում ուսումնասիրություններ են անցկացնում։ Դրանք, ըստ նախարարի, այն ընկերություններն են, որոնց մուտքը ՌԴ արգելված է, ու եթե դրական եզրակացություն լինի, ապա նրանց համար կբացվի արտահանման հնարավորությունը։
«Կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե, չեմ բացառում, որ հայաստանյան որոշ ուժեր կան, որոնք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն: Մենք այդպիսի տեղեկատվություն պարբերաբար ստանում ենք: Բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել»,- պարզաբանել է նախարարը՝ մատնանշելով «Wildberries»-ի և «Ozon»-ի դեպքերը, որոնց խնդիրները, Պապոյանի հավաստիացմամբ, լուծվել են:
Գևորգ Պապոյանը վստահեցրել է` իրավիճակը կառավարելի է և ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ են ընթանում, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենա։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ծաղիկների ներմուծման հարցում:
«Սկսած 2026 թվականի մայիսի 22-ից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից և Հայաստանից ծագող ծաղկային արտադրանքի ներմուծման վրա մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը»,- նշված է ընկերության տարածած հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...