Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները:
Իր դիմումում Վարդևանյանը հիշեցնում է Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա խոսույթից որոշ հատվածներ, մասնավորապես՝ «դուք վախկոտ համբալներ եք», «չոքցնելու եմ սաղիդ», «հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ» և նմանատիպ բառապաշարով արտահայտություններ, որոնցով վարչապետը դիմել էր ընդդիմախոսներին:
Վարդևանյանի գնահատմամբ՝ Փաշինյանի այս արտահայտությունները պարունակում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ:
Վարդևանյանը թվարկել է այդ հոդվածները՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, հոգեկան ներգործություն, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք:
Նա գլխավոր դատախազին ուղղված դիմումում ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն, օգտագործելով իր պաշտոնից բխող ազդեցությունը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունն անձանց նկատմամբ՝ պայմանավորված նրանց ազգային ծագումով, քաղաքական և այլ հայացքներով:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նոր օրենք՝ մինչև 12 տարեկան երեխա ունեցողների համար
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարել...