Վարչապետը սպառնացել է՝ սպանելու է ինձ․ Քոչարյան
Սովորաբար նորմալ երկրներում, նորմալ կառավարությունները փորձում են օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական պրոցեսը, քարոզարշավը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսույթին։
«Եվ Ի՞նչ ենք մենք տեսնում Հայաստանում, երևի միակ երկիրն է կամ եզակի երկրներից մեկը, որտեղ կառավարությունը ոչ թե լավագույն ստանդարտներին է փորձում ձգտել, այլ ինքը հենց ներդնում է վատագույն ստանդարտները՝ լաչառություն, ֆեյք նորություններ և այն, ինչը տեսնում եք՝ մարդկանց հետ խոսելու ոճ, մարդկանց հայհոյել, սպառնալ։ Մի երկու-երեք օր առաջ վարչապետը սպառնաց, որ սպանելու է ինձ և ևս երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդներին»,- ասել է նա։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև «Հայաստան» դաշինքի ամենակարևոր կետերից մեկին՝ անվտանգությունը։
«Կառավարությունը ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանի անվտանգությունը պետք է կախված լինի մեկ մարդուց, կոնկրետ՝ Իլհամ Ալիևից։ Եթե համարում ենք, որ Ադրբեջանի նախագահը գիշեր-ցերեկ չի քնում, մտածում է մեր անվտանգության մասին, ապա խստագույնս սխալվում ենք»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...