Տոնոյանը՝ «Արարատցեմենտ»-ի գործարանը պետականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Լրջագույն կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու, ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսի ժամանակ ասել է մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Գործարանը պետականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքից հետո Գլխավոր դատախազությունը րոպեներ անց հանդես եկավ հայտարարությամբ, դրա իրավական մասով հետամուտ ենք լինելու։ Ցավալի է, որ մեր երկրում առկա հանցագործության բարձր ցուցանիշին, թմրամիջոցների մեծ շրջանառությանը և այս տեսակի բոլոր արատավոր գործընթացներին հետամուտ լինելու փոխարեն, մեր երկրի իրավապահ համակարգը մեկ անձի ցուցումով է իր աշխատանքները կազմակերպում՝ պատվերով համերգի տրամաբանությամբ»,- հայտարարել է Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանին։ Վարչապետի հայտարարությունից հետո հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը, որտեղ նշված է, թե դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով նույն...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...