Այլ

14:00 Լուրերը մեկ տողով. Ծառուկյանը՝ «ցեմզավոդի» ու «ներվերի» մասին, Զախարովայի կոշտ արձագանքը

Lilit A.
14:00 Լուրերը մեկ տողով. Ծառուկյանը՝ «ցեմզավոդի» ու «ներվերի» մասին, Զախարովայի կոշտ արձագանքը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

• Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին վարքագիծը վկայում է իշխանության վարկանիշի անկման և քաղաքական խնդիրների խորացման մասին։ Նրա խոսքով՝ իշխանությունները հասկանում են, որ նախկին աջակցությունն այլևս չունեն, ինչի պատճառով էլ անցել են ավելի կոշտ հռետորաբանության։


• ԲՀԿ առաջնորդը անդրադարձել է նաև իր ընտանիքի ունեցվածքի շուրջ քննարկումներին՝ նշելով, որ Կարապետ Գուլոյանի և իր դստեր գույքի թեման քաղաքական նպատակներով է շահարկվում։ Ծառուկյանի խոսքով՝ բոլոր գույքերը օրինական ճանապարհով են ձեռք բերվել, իսկ իշխանությունները տարիներ անց են հիշել այդ հարցերը։


• ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանի հնարավոր ռուսական քաղաքացիության թեման լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Նրա խոսքով՝ եթե ռուսական պետական ռեգիստրի տվյալները ճիշտ են, ապա կարող է առաջանալ պատգամավորի թեկնածու գրանցելիս օրենքի խախտման հարց։


• Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննադատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունները՝ շեշտելով, որ հոգեկան առողջության կենտրոններն ու այնտեղ բուժում ստացող քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական շահարկումների թեմա։


• «Բոլորին դեմ եմ» շարժումը կառավարության շենքի դիմաց նոր բողոքի ակցիա է իրականացրել՝ հայտարարելով, որ իրենք միակ ուժն են, որը պայքարում է առանց պաշտոնների կամ ֆինանսական շահի ակնկալիքի։ Ակցիայի ընթացքում ոստիկանները հեռացրել են ակցիայի համար նախատեսված դարպասը։


• Ալեն Սիմոնյանը հաղորդման ընթացքում հայտարարել է, որ եթե ստիպված լիներ մեկ տարի ապրել անմարդաբնակ կղզում, իր հետ կվերցներ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Նրա խոսքով՝ Դանիելյանը հաճելի և հետաքրքիր զրուցակից է։


• Հունիսի 1-ից Ռուսաստանում սկսելու է գործել ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների համար նոր համակարգ, որի համաձայն՝ առանց QR կոդով հաստատման բեռները չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք։ Նոր կարգավորումը վերաբերում է նաև Հայաստանից արտահանվող ապրանքներին։


• Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից արդեն օգտվում է ավելի քան 531 հազար մարդ։ Ծրագրի շրջանակում շահառուներին փոխանցվել է շուրջ 47,6 միլիարդ դրամ հետվճար։


• ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքի պնդումները Փաշինյանի դեմ ռուսական արշավի մասին «ցինիկ» են։ Նա նշել է, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրների պատճառը հենց Փաշինյանի գործողություններն են, ոչ թե Ռուսաստանը։


• Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինայում ընտրությունները կարող են անցկացվել 2027 թվականի գարնանը, եթե Ռուսաստանը համաձայնի դադարեցնել պատերազմը ռազմաճակատի երկայնքով։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250