ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է շանը մեքենային կապած և դաժան վերաբերմունք դրսևորած վարորդը․ նա ձերբակալվել է
Auroranews.am-ը երեկ ռադիոլսողներից ստացել էր տեսանյութ, որը տրամադրել էր Ներքին գործերի նախարարությանը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդը շանը մեքենային կապած վարում։ Գերատեսչությունից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ շատ արագ կարձագանքեն միջադեպին։
Նշենք՝ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝
«Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը․ նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շանը կապել են մեքենային և քարշ տվել
Auroranews.am-ը ռադիոլսողներից ստացել է տեսանյութ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են շանը կապել մեքենային և քարշ տալիս...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարա...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...