Դավիթ Չալոյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ է տարել 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջախոնգիր Զակիրովի նկատմամբ։
Ուզբեկ մարզիկի դեմ մենամարտում Չալոյանը գործել է գրագետ մարտավարությամբ։ Մրցակցին պահելով անհրաժեշտ հեռավորության վրա՝ հայ բռնցքամարտիկը ժամանակին ու դիպուկ հարվածներ է հասցրել և ունեցել է բացահայտ առավելություն։ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում հայ մարզիկի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է լինելու։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Չալոյանը պայքարից դուրս էր թողել Թուրքիայի ներկայացուցչին. երկրորդ ռաունդում հայ մարզիկի հարվածաշարից հետո մրցակիցը վնասվածք էր ստացել, և մրցավարներն արձանագրել էին Չալոյանի հաղթանակը։ Հավելենք, որ նմանատիպ սցենարով ընթացած մենամարտում պարտություն էր կրել և քառորդ եզրափակիչում պայքարն ավարտել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուդոլֆ Գարբոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։«Եվրոպայի ա...
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. հայ ըմբիշները շարունակում են պայքարը
Ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են պայքարը մեդալների համար։Քառորդ...
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։Իր...
Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին
Վազգեն Թևանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին։Բրոնզե գոտեմարտում...