Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. հայ ըմբիշները շարունակում են պայքարը
Ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են պայքարը մեդալների համար։
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշները գրանցել են տարբեր արդյունքներ. մինչ Արսեն Հարությունյանը փայլուն հաղթանակով ապահովել է իր տեղը կիսաեզրափակչում, Նարեկ Հարությունյանն ու Խաչատուր Խաչատրյանը դեռևս սպասում են սփոփիչ գոտեմարտերի իրավունք ստանալուն:
61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը վստահորեն հաղթահարեց քառորդ եզրափակչի արգելքը՝ ժամանակից շուտ տպավորիչ առավելության հասնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը կգոտեմարտի եզրափակչի ուղեգրի համար։
125 կգ ծանր քաշային կարգում Խաչատուր Խաչատրյանն անչափ ցավալի պարտություն կրեց։ Քառորդ եզրափակչում նա համառ պայքար մղեց Եվրոպայի գործող չեմպիոն, «Փարիզ-2024» Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գեորգի Մեշվիլդիշվիլիի դեմ, սակայն գոտեմարտի բառացիորեն վերջին վայրկյաններին 5-5 հաշվի պայմաններում զիջեց տիտղոսակիր մրցակցին։ Եթե Մեշվիլդիշվիլին դուրս գա եզրափակիչ, Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանա։
Ինչ վերաբերում է 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանին, ապա նա իր քառորդ եզրափակչում 0-8 հաշվով պարտվեց Մուրադ Կուրամագամեդովին։ Հայ ըմբիշը կկարողանա մասնակցել սփոփիչ գոտեմարտերին միայն այն դեպքում, եթե նրան հաղթած մրցակիցը հասնի մրցաշարի եզրափակիչ։
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։ «Եվրոպայի...
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։ Ի...
Իրավունք չունեմ սխալվելու, պետք է բարձրացնեմ և այս հաղթանակը նվիրեմ իմ ազգին․ Պողոսյան
Աննկարագրելի զգացողություններ են, բայց ինձ համար ամենակարևորն այն էր, որ ես նպատակ էի դրել ու շատ էի ուզում հաղթել հենց...
Իլիան նոկաուտի կենթարկի Ծառուկյանին․ UFC մարտիկ
UFC մարտիկ Մերաբ Դվալիշվիլին ներկայացրել է իր տեսակետը թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիայի և Արման Ծառուկյանի հավ...