Սպորտ

Ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալի» հանդերձարանում. ֆուտբոլիստը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ofelya
Ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալի» հանդերձարանում. ֆուտբոլիստը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ֆրանսիական RMC Sport պորտալը ներկայացրել է «Ռեալի» կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելյեն Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները, որի հետևանքով ուրուգվայցի ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը:


Նշվում է, որ մարզման ընթացքում Չուամենին ուժգին հարված է հասցրել Վալվերդեին: Ֆրանսիացի կիսապաշտպանը հայտարարել է, որ դա դիտավորյալ չի եղել, սակայն ուրուգվայցին չի ընդունել նրա ներողությունները: Ֆեդերիկոն փորձել է վրեժ լուծել Օրելյենից և ուժեղ հարվածել է նրան:


Նախորդ օրվա մարզումից հետո խաղացողների միջև լեզվակռիվ է սկսվել, որը, սակայն, ֆիզիկական բախման չի վերածվել: Այսօր՝ մայիսի 7-ին, մարզման սկզբնամասում Վալվերդեն հրաժարվել է սեղմել Չուամենիի ձեռքը: Այնուհետև թիմի ավագը «շատ ուժեղ» հարված է հասցրել ֆրանսիացի ֆուտբոլիստին:


Իրավիճակը հարթելու նպատակով «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նրանց ընդգրկել է նույն թիմի կազմում, սակայն այդ քայլը չի օգնել, և խաղացողները շարունակել են կոնֆլիկտը:


Մարզման ավարտից հետո հանդերձարանում Վալվերդեի և Չուամենիի միջև լիարժեք ծեծկռտուք է սկսվել, որը փորձել են դադարեցնել մյուս ֆուտբոլիստները: Վալվերդեն գլխի վնասվածքով ընկել է հատակին և կորցրել գիտակցությունը, ինչից հետո նրան Արբելոայի ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց:


Ակումբը որոշում է կայացրել պատժել երկու ֆուտբոլիստներին էլ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250