Գլուխդ բարձր պահիր, չեմպիոն. Արման Ծառուկյանը՝ Խամզաթ Չիմաևին
UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանն անդրադարձել է միջին քաշային կարգի նախկին չեմպիոն և իր ընկեր Խամզաթ Չիմաևի կրած անհաջողությանը։ Հայ մարտիկը սոցիալական ցանցերի իր էջում աջակցել է ԱՄԷ-ն ներկայացնող չեչեն մարզիկին՝ ակնարկելով, որ մրցավարների կայացրած որոշումն արդար չէր։
Ծառուկյանը մասնավորապես գրել է․ «Այս գիշեր մենք մինչև վերջ մարտնչեցինք, և բոլոր հետևողները գիտեն, թե իրականում ինչ տեղի ունեցավ: Գլուխդ բարձր պահիր, չեմպիոն: Դու շուտով կվերադարձնես գոտիդ»։
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում անցկացված UFC 328 մրցաշարի կենտրոնական մենամարտում Խամզաթ Չիմաևը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (48-47, 47-48, 48-47) զիջել էր ամերիկացի Շոն Սթրիքլենդին։ Այս պարտության հետևանքով Չիմաևը կորցրեց չեմպիոնական գոտին։ Սա նրա պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունն էր նախորդ 15 անընդմեջ հաղթանակներից հետո։
Միաժամանակ հաստատվել է, որ Արման Ծառուկյանը հունիսի 15-ին կայանալիք UFC մրցաշարի գլխավոր մենամարտի պահեստայինն է լինելու։ Նա պատրաստ կլինի փոխարինելու թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիային կամ Ջասթին Գեյջիին՝ նրանց տիտղոսային մենամարտի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։Իր...
Մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած Միլանի «Ինտերը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հռոմի «Լա...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։«Եվրոպայի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարևոր լուրով եմ ուզոմ կիսվել. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Սիրելի ժողովուրդ կարևոր լուրով եմ ուզոմ կիսվել: FIFA-ի որոշմամբ Ֆուտբոլի մինչեւ 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջ...