ՖԻՖԱ-ի ԱԱ եզրափակչի տոմսի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի
ՖԻՖԱ-ի վերավաճառքի հարթակում հայտնված այս տոմսը պատկանում է երրորդ կարգին, որն ավանդաբար համարվում է առավել մատչելի և հասանելի տարբերակը հանդիսականների համար։ 11,5 միլիոն դոլար արժեքով տեղը տեղակայված է մարզադաշտի անկյունային մասում՝ տրիբունայի ամենաբարձր շարքում, որտեղից խաղադաշտի տեսանելիությունը սահմանափակ է։
Ապրիլի վերջին նույն հարթակում արդեն տեղադրվել էր եզրափակչի չորս տեղ, որոնցից յուրաքանչյուրի գինը կազմում էր շուրջ 2,3 միլիոն դոլար։ Այս առնչությամբ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կատակել էր, թե նման գնով տոմս գնողին անձամբ հոթ-դոգ և ըմպելիք կմատուցի։ Ինֆանտինոն բարձր գնագոյացումը հիմնավորել է հսկայական պահանջարկով և ԱՄՆ-ում վերավաճառքի թույլատրելիությամբ։
Աշխարհի առաջնության վերջնական հանդիպումը նախատեսված է հուլիսի 19-ին Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռատերֆորդ քաղաքի «Մետլայֆ Սթեդիում» մարզադաշտում։ 2026 թվականի մրցաշարը եզակի է նրանով, որ առաջին անգամ կմասնակցեն 48 հավաքականներ, իսկ խաղերը կհյուրընկալեն միաժամանակ երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։ Առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կավարտվի հուլիսի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։ Ի...
Գլուխդ բարձր պահիր, չեմպիոն. Արման Ծառուկյանը՝ Խամզաթ Չիմաևին
UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանն անդրադարձել է միջին քաշային կարգի նախկին չեմպիոն և իր...
Մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած Միլանի «Ինտերը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հռոմի «Լա...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։ «Եվրոպայի...