Հայաստանն այսօր լրջորեն վտանգված է, ամեն ինչ փչանում է. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանն այսօր լրջորեն վտանգված է. այս մարդիկ ընդունակ չեն կանխատեսումներ, հաշվարկներ անել, դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնում են: Այդ մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Այնպես են խոսում՝ կարծես աշխարհի տերն են, բայց Հայաստանն այսօր լրջագույն վտանգների առջև են կանգնեցնում, նրանց մոտ միայն ամեն բան փչացնել է հաջողվում»,- նշել է Քոչարյանը:
Ավելի վաղ նա հայտարարել էր՝ վարչապետը, ճյուղի վրա նստած, սղոցը ձեռքին կտրում է, էնտուզիազմով, ջանասիրությամբ. «Համոզված եմ, այդ ճյուղից ինքը չի ընկնելու, մեր ժողովուրդն է ընկնելու, երկիրն է ընկնելու։ Ինքը թռնելու է, բայց ժողովուրդը, երկիրն ընկնելու են էդ ճյուղից»,- հավելել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...