Կառավարությունը կդադարեցնի ուսանողի զինվորական ծառայության տարկետման իրավունքը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր հայրենի կառավարությունը մի ուշագրավ որոշում պետք է կայացնի։ Մենք տեղեկացանք, որ նիստում կքննարկվի և, ամենայն հավանականությամբ, կընդունվի որոշում, որով կդադարեցվի Գրիգոր Արթուրի Հարությունյանին տրամադրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը։
Կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ նախաձեռնությունը մշակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի, կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման 12-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի 2026 թվականի մարտի 13-ի հրամանի և ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի համապատասխան գրության հիման վրա։
Հիշեցնենք, որ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1293-Ա որոշմամբ Գրիգոր Արթուրի Հարությունյանին՝ ծնված 2006 թվականի փետրվարի 22-ին, տրամադրվել էր տարկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2028 թվականի ամառային զորակոչը։
Տարկետման հիմքը եղել էր նրա ընդունվելը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում ներառված «Էներգետիկա /ատոմային էներգետիկա/» մասնագիտությամբ, ընդ որում՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար հիմունքներով։
Սակայն, ըստ նախագծում ներկայացված տվյալների, Գրիգոր Արթուրի Հարությունյանը 2026 թվականի մարտի 13-ից անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել է համալսարանից։ Այս հանգամանքը, գործող օրենսդրության համաձայն, համարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրված տարկետման դադարեցման իրավական հիմք։
Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություն կատարել կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1293-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով հավելվածի 1-ին կետի 86-րդ ենթակետը, որը վերաբերում էր հենց Գրիգոր Արթուրի Հարությունյանին։
Այսպիսով, եթե կառավարությունն ընդունի նախագիծը, Գրիգոր Արթուրի Հարությունյանը կկորցնի տարկետման իրավունքը և օրենքով սահմանված կարգով կդառնա պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...