Կաշառք տալու և ստանալու պատժաչափերը «կխստացվեն». ArmLur
Ըստ ArmLur.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, իշխանությունները մինչև ԱԺ հերթական ընտրությունները նախատեսում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ վերանայելով կաշառք տալու և ստանալու համար նախատեսված քրեական պատասխանատվության կարգավորումները։
Իշխանությունները նպատակ ունեն հոդվածն ավելի «խստացնել»։
Կայքի տեղեկություններով՝ քննարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն պատժաչափերի խստացմանը, այլև կալանքի ժամկետների հնարավոր ավելացմանը։ Ըստ շրջանառվող տվյալների՝ նախաձեռնության հիմնական նպատակը կաշառքի գործերով առավել խիստ իրավական մոտեցման սահմանումն է։
Թեև պաշտոնական մակարդակով նախագիծը դեռ չի ներկայացվել, իրավական շրջանակներում արդեն քննարկվում է, որ առաջիկա օրերին այն կարող է դրվել շրջանառության մեջ։
ԱԺ-ն դրա համար, կառավարության նախաձեռնությամբ, պետք է արտահերթ նիստ հրավիրի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
«Ուժեղներն» ավելի ուժեղ են գոռում՝ փրկեք, թուրքերն եկան․ Թորոսյան՝ նոր ձայնագրության մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...