ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդ մերժումը Փաշինյանի ամենամեծ հանցագործությունն էր. Լևոն Զուրաբյան
«Երբ Փաշինյանը դեռ ընդդիմություն էր, այդ ժամանակ էր նույնիսկ մեզ մեղադրում, որ մենք պնդում էինք փոխզիջումային տարբերակով Ղարաբաղյան հարցի կարգավորմանը գնալ և ասում էր, որ իբր մենք Սերժ Սագսյանի հետ դավադրություններ ենք հյուսում և ուզում ենք գնալ փոխիջումների: Եվ պնդում էր, որ փոխզիջումների մասին չի կարելի առհասարակ խոսել»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Իսկ երբ եկավ իշխանության, դառավ ավելի ոչմիթիզական և հայդատական, նույնիսկ Սևրի պայմանագրից էր խոսում, որը նախկինում երբեք ոչ ոք չէր արել: Բայց ամենամեծ հանցագործությունը 2019 թվականի Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման պլանի մերժումն էր:
Երբ այդ պլանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 3 երկրների կողմից ուղարկվեց իրեն, նա անգամ պաշտոնական պատասխան չուղարկեց Ֆրանսիային, Ամերիկային և Ռուսաստանին, որոնք գլխավոր միջնորդներն էին և, ըստ էության. երաշխավորում էին զինադադարը:
Փաշինյանը մերժեց բանակցությունները և գնաց պրովոկացիայի, և 3 գերտերությունները արդեն անզոր էին զսպելու Ադրբեջանին, քանի որ վերջինս ստացավ լեգիտիմ իրավունք հարձակման անցնելու»,- ասել է Զուրաբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...