Իրանից նոր առաջարկ եմ ստացել. Թրամփ
Ապրիլի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից նոր առաջարկ է ստացել այն բանից հետո, երբ չեղարկվել է ամերիկացի բանակցողների այցը Պակիստան։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է. «Մեզ փոխանցեցին մի փաստաթուղթ, որը պետք է ավելի լավը լիներ։ Եվ, հետաքրքիր է, անմիջապես այն բանից հետո, երբ ես չեղարկեցի դա (ԱՄՆ ներկայացուցիչների այցը բանակցությունների), 10 րոպե անց մենք ստացանք նոր փաստաթուղթ, որը շատ ավելի լավն էր»։
Թրամփը շեշտել է, որ փաստաթղթի բովանդակության մեջ առանցքային նշանակություն ունեն Իրանի՝ միջուկային զենքից հրաժարվելու երաշխիքները։ Զուգահեռաբար, Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ռեզա Թալայինիկը հայտնել է, որ Վաշինգտոնը փնտրում է առճակատումն արժանապատիվ ավարտելու տարբերակներ, քանի որ Իրանի ռազմական ուժը կործանելու նպատակը ձախողվել է։
Նույն օրը Truth Social հարթակում Թրամփը պարզաբանել է, թե ինչու է չեղարկել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Պակիստան։ Ըստ նրա՝ որոշման պատճառն այն է, որ Վաշինգտոնը հստակ չի պատկերացնում, թե ով է իրականում ղեկավարում Իրանը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...