Հայտնի է` ինչու է Թրամփը չեղարկել բանագնացների այցը Պակիստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ուղևորությունը Պակիստան, որտեղ նախատեսվում էին քննարկումներ Իրանի հետ։
Այս մասին նախագահը հայտնել է Fox News-ի լրագրող Այիշա Հեսնիին։
Լրագրողը X սոցիալական հարթակում տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հաստատել է Ուիթքոֆի և Քուշների ուղևորությունը միակողմանիորեն չեղարկելու որոշումը։
«Որոշ ժամանակ առաջ, երբ իմ մարդիկ պատրաստվում էին մեկնելուն, ես նրանց ասացի. «Ո՛չ, դուք չեք պատրաստվում 18-ժամյա թռիչք կատարել այնտեղ հասնելու համար։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են։ Նրանք (Իրանը) կարող են զանգահարել մեզ, երբ ցանկանան։ Բայց դուք այլևս չեք կատարելու 18-ժամյա թռիչքներ ոչնչի մասին խոսակցությունների համար»», - ամերիկյան առաջնորդի խոսքերն է մեջբերել Հեսնին։
Ապրիլի 24-ին Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների ուղիղ հանդիպումը պետք է կայանար ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները ապրիլի 25-ին կմեկնեն Պակիստանի մայրաքաղաք՝ իրանական կողմի տեսակետը լսելու նպատակով։
Դրանից հետո Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Թեհրանը չի ծրագրում հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ նախարար Աբբաս Արաղչիի՝ Պակիստան կատարած այցի շրջանակում։ Բաղային շեշտել էր, որ Արաղչին բանակցելու է միայն Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման միջնորդական ջանքերի շուրջ։ Ապրիլի 25-ին Al Hadath հեռուստաալիքը տեղեկացրեց, որ Արաղչին արդեն հեռացել է Իսլամաբադից։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...