ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալուգացի օլիգարխը և բելառուսական խոսույթը. Նիկոլ Փաշինյան
«Մեկ էլ տեսնում եմ, որ կալուգացի օլիգարխը ասում է, թե Հայաստանը իր դաշնակիցների հետ շանտաժով է խոսել կամ խոսում: Այսինքն, երբ Բելառուսի նախագահը պատմում էր, թե ինքն ինչպես է մասնակցել Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը, դա՞ էր մեր շանտաժը: Երբ Բելառուսի նախագահը ասում էր, որ «Հայաստանը ո՞ւմ է պետք, Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում և չեն ընդունում», դա էր մեր շանտա՞ժը»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կամ լավ, հեղափոխությունից առաջ գնանք․ եթե մենք շանտաժ էինք անում, հեղափոխությունից առաջ շանտաժ չէին անում, խելոք էին վարվում, 2016 թվի առաջարկները Ղարաբաղի հարցի հետ կապված որտեղի՞ց ստեղծվեցին, ո՞նց ծնվեցին: Ո՞վ էր շանտաժ անում, բայց այն ժամանակ մենք չկայինք։ Եվ դրան նախորդող իրադարձությունները ինչպե՞ս տեղի ունեցան...
Եվ հիմա պետք է հասկանալ՝ կալուգացի օլիգարխը ո՞ւմ կողմից է ընդհանրապես, և այս հարցին պետք էր անդրադառնալ դեռ 2020 թվականին, երբ կալուգացի օլիգարխը չեզոք դիրքերից Հայաստանին ու Ադրբեջանին կոչեր էր անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Այդպես ասում էին Հայաստանին օտար մարդիկ, օտար գործիչները, օտար սուբյեկտները: Բա սրա պատասխանը ինչո՞ւ չի հնչել մինչև այսօր»,- ասել է վարչապետը:
ԱԱվելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվեք. ձեր հետևից գալու են. Ռուբեն Ռուբինյան
«Արդեն հարյուրավոր նամակներ եմ ստացել Քոչարյանի, Ծառուկյանի և հատկապես Կալուգացի օլիգարխի թիմակիցների կողմից ընտրակաշառք...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ եք դուք. փոխանակ էդ մարդկանց ոտքերը պաչեք. Վահագն Ալեքսանյան
«Կյանքումս ավելի զզվելի բան շատ քիչ էի տեսել։ Լսեցի Կալուգայի Սամոյի թիմակիցների մասնակցությամբ հերթական գաղտնալսումները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարադատության համակարգում կատարվողը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չէ»,-...