Իրանի պաշտոնյաները հանդես են եկել միասնական ուղերձով
Իրանի ղեկավարությունը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով ազգի և կառավարության միասնությունը։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սոցիալական ցանցերում գրեթե միաժամանակ հրապարակվել է իմաստով նույնական ուղերձ։
«Իրանում չկան ո՛չ արմատականներ, ո՛չ չափավորներ. մենք բոլորս «իրանցիներ» ենք և «հեղափոխականներ», և շնորհիվ ազգի ու կառավարության երկաթյա միասնության, հեղափոխության գերագույն առաջնորդին լիակատար ենթարկվելով, մենք կստիպենք ագրեսորին զղջալ իր արարքների համար»,- ասված է X-ի հայտարարության մեջ, որը զետեղել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նրանք շեշտել են. «Մեկ Աստված, մեկ ազգ, մեկ առաջնորդ և մեկ ուղի. այդ ուղին մեր սիրելի Իրանի հաղթանակի ուղին է, որն ավելի թանկ է, քան կյանքը»։
Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նույնպես X-ում նշել է, որ պետական ինստիտուտները հանդես են գալիս միասնական ճակատով։
«Մարտի դաշտը և դիվանագիտությունը լիովին համակարգված ճակատներ են միևնույն պատերազմում»,- վստահեցրել է նախարարը՝ հավելելով, որ իրանցիներն այսօր առավել միասնական են։
The Wall Street Journal-ը նախկինում գրել էր, որ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Արաղչիի հաղորդագրությունից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բողոք էր հայտնել՝ նշելով, թե չեն ենթարկվելու «ինչ-որ հիմարի թվիթերին»։ Ըստ հրատարակության՝ այս հակամարտությունը ի հայտ էր բերում Իրանի ներքին պառակտումը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...