Թրամփը` Իրանի հետ զինադադարի երկարաձգման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է Պակիստանի ղեկավարության ներկայացրած խնդրանքով։
Համապատասխան գրառումը նա կատարել է ապրիլի 22-ի գիշերը՝ այն պահին, երբ լրանում էր ապրիլի 8-ին հաստատված հրադադարի վերջնաժամկետը։
Թրամփի խոսքով իրեն են դիմել Պակիստանի զինված ուժերի հրամանատարը և վարչապետ Շահբազ Շարիֆը, որոնք խնդրել են կասեցնել հարձակումը Իրանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց առաջնորդներն ու ներկայացուցիչները չեն մշակել միասնական առաջարկ:
Ըստ Միացյալ Նահանգների նախագահի՝ հրադադարը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև կողմերը հանդես գան առաջարկով և ավարտվեն բանակցությունները։ Դրա հետ մեկտեղ Թրամփն ընդգծել է, որ ամերիկյան զինված ուժերին հրահանգել է չդադարեցնել Հորմուզի նեղուցի շրջափակումը և բոլոր ուղղություններով պահպանել մարտունակ վիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...