Քաղաքականություն

Շատ եմ ուզում, որ չկրկնվի. Սերժ Սարգսյան

Mariam Z.
Շատ եմ ուզում, որ չկրկնվի. Սերժ Սարգսյան

Շատ եմ ուզում, որ չկրկնվի, լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ընտրությունների արդյունքում կկրկնվի 2021 թվականի սցենարը, թե ոչ:


Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք նախորդ ընտրությունների իրավիճակի կրկնություն, Սերժ Սարգսյանը նշեց, որ շատ է ցանկանում խուսափել դրանից։ Լրագրողները խնդրեցին նաև մեկնաբանել գործող իշխանության այն քաղաքականությունը, որն ուղղված է Հայոց ցեղասպանությունը մոռացության տալուն։ Երրորդ նախագահի խոսքով՝ նման գործելաոճը հնարավոր չէ նկարագրել մեկ տերմինով։ 


«Դա ազգադավություն է»,- շեշտեց նա։


Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ավերմանը՝ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները վանդալիզմը կանխելու ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել և չեն անի։ Հիշեցնենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում նախապես որոշվել էր, որ Հանրապետական կուսակցությունն անմիջականորեն չի մասնակցի ընտրություններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250