Փաշինյանը` մետրոպոլիտենում փոփոխություններ կատարելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի մետրոպոլիտենի հետագա ընդլայնումն այլընտրանք չունեցող անհրաժեշտություն է։
Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, անդրադարձել է Երևանի տրանսպորտային վիճակին և մետրոյի զարգացման կարևորությանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա երթևեկության պայմաններում մետրոպոլիտենի ընդլայնումն անխուսափելի է, և այդ գործընթացն իրականացվելու է։
Նպատակ է դրված մետրոն դարձնել շրջանաձև։ Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է կառուցել «Աջափնյակ» կայարանը, որին կհաջորդի կայարանի կառուցումը Ակադեմիական քաղաքում։ Վերջինս իր հերթին կմիացվի «Չարբախ» կայարանին, ինչը թույլ կտա ապահովել մետրոյի շրջանաձև պտույտը։ Փաշինյանը նաև հավելել է, որ ըստ մասնագետների՝ հետագայում հնարավոր կլինի ունենալ երկու հակադարձ ուղղությամբ շրջանաձև երթևեկություն, ինչը կբարձրացնի համակարգի էֆեկտիվությունն ու ուղևորափոխադրումների ծավալը։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը: Այս մասին հայտնում է Բնապահպա...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...