Փաշինյանը կոչով դիմել է թոշակառուներին
Վերջին շրջանում, երբ մենք այցելում ենք մարզեր, բազմաթիվ թոշակառուներ ասում են, որ իրենք նախկինում 30-40 հազար դրամ ծախսում էին դեղերի վրա, իսկ հիմա առողջության ապահովագրության առկայության պայմաններում այդ գումարները մնում են իրենց գրպանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ապրիլի 1-ից 10 հազար դրամով ավելացել է կենսաթոշակը, կա նաև հետվճարի հնարավորություն՝ երբեմն 5 հազար, երբեմն 7 հազար, երբեմն 10 հազար դրամ։ Այսինքն, 20 հազար դրամով ակնհայտորեն կարելի է ձեռք բերել 3-10 եվրո արժողությամբ տոմս դեպի Լառնակա, և նախկինում դեղերի վրա ծախսված գումարները կարելի է ծախսել օրապահիկի և այլ ծախսերի վրա։ Ես ամենայն լրջությամբ ուզում եմ կոչ անել մեր թոշակառուներին, որպեսզի չուզողներին հակառակ՝ այդ դեղերի գումարները մի կողմ դնեն և սկսեն ճամփորդել, որովհետև ես կարծում եմ, որ ինչպես աշխարհի շատ երկրների թոշակառուներն են վարվում, մեր թոշակառուներն էլ արդեն շատ քիչ, շատ համեստ ծավալներով կարող են սկսել ճամփորդել։
Երբ մենք ընդունենք հետադարձ հիփոթեքի մասին օրենքը, մեր թոշակառուները շատ ավելի հանգիստ ու վստահ կարող են ճամփորդել։ Եվ ես մեր թոշակառուներին կոչ եմ անում չլսել այդ չուզողների ձայները, որոնց կանխավարկածն այն է, որ թոշակառուն պետք է տանը նստի, իսկ առավելագույն շարժման միջավայրը բակի զրուցարանը պետք է լինի»,- նշել է վարչապետը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի այն հայտարարության մասին, որ առանցքային կետերից մեկը կենսաթոշակների ինդեքսավորումն է, որի նպատակն է ապահովել, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Ալբանիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
Ալբանիայի ԱԳ նախարար Ֆերիտ Հոջան Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերութ...
Իջևանում ապօրինի կառուցապատման իրավունքը դադարեցվել է․ Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...