Փաշինյանը` կենսաթոշակների ինդեքսավորման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի այն դրույթները, որոնք վերաբերում են 2026-2031 թվականների սոցիալական բարեփոխումներին։
Ապրիլի 22–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է հանրությանը ծանոթացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրին։ Սոցիալական ցանցի իր էջում նա ներկայացրել է 2026-2031 թվականների համար նախատեսված միջոցառումները, որոնք կիրականացվեն խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն կազմելու դեպքում։
Ծրագրային առանցքային կետերից մեկը կենսաթոշակների ինդեքսավորումն է, որի նպատակն է ապահովել, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։
«Բարեբախտաբար, մեզ մոտ հիմա միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը և սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում։ Մենք նախորդիվ նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրինք նվազագույն պարենային զամբյուղին, որը նշանակում էր, որ թոշակառուն պետք է իր մեկ ամսվա անհրաժեշտ մինիմալ կալորիան ապահովեր, և հիմա, մի քանի տարի անց, ներառյալ կենսաթոշակի հետվճարի համակարգը, մենք միջին կենսաթոշակը բարձր ենք պահում երբեմն 10 տոկոսով նվազագույն սպառողական զամբյուղից։ Մենք 2028-ից սկսած կենսաթոշակները կինդենքսավորենք այնպես, որ կենսաթոշակն այլևս Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղից ցածր չի լինի»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է իր նախկին հայտարարությանը, ըստ որի թոշակառուները կարող են կենսաթոշակի 10 հազար դրամ հավելման հաշվին տոմս գնել և մեկնել Լառնակա։ Նա պարզաբանել է, որ դա իրագործելի է, քանի որ առողջապահական ապահովագրության ներդրման շնորհիվ թոշակառուները խնայում են դեղորայքի համար նախատեսված գումարը, որը միջինում կազմում է շուրջ 30 հազար դրամ։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...