Մելոնին արձագանքել է Վլադիմիր Սոլովյովի վիրավորանքներին
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հրապարակավ պատասխանել է ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից իր հասցեին հնչեցված բազմաթիվ վիրավորանքներին։ Իտալական կառավարության ղեկավարը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը գործում է բացառապես սեփական երկրի շահերից ելնելով և զերծ է արտաքին ազդեցություններից։
Մելոնիի խոսքով՝ ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, իրենց ոչ ոք չի կառավարում, և նրանք չունեն «տերեր», որոնք կարող են հրամաններ արձակել։ Վարչապետը հավելել է, որ իր գործունեության միակ կողմնորոշիչը եղել և մնում է Իտալիայի պետական շահը։ Այս հայտարարությունը հաջորդել է ռուսական հեռուստաեթերով հնչած կոշտ ձևակերպումներին, որտեղ Սոլովյովը Մելոնիին անվանել էր «դավաճան» և օգտագործել այլ վիրավորական մակդիրներ։
Հիշեցնենք՝ միջադեպի կապակցությամբ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումների համար կանչել է Իտալիայում Ռուսաստանի դեսպանին։ Իտալացի գործիչները համերաշխություն են հայտնել վարչապետին՝ դատապարտելով հաղորդավարի հռետորաբանությունը։
Հարկ է նշել, որ Վլադիմիր Սոլովյովը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների ներքո, ինչի հետևանքով Իտալիայի իշխանությունները նախկինում բռնագրավել էին Կոմո լճի ափին գտնվող նրա առանձնատունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՌԴ ԱԽ-ն զգուշացնում է Հայաստանին․ Մոսկվան կանխատեսում է Երևանին սպասվող սցենարը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Եվրոպական միությանը Հայաս...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալբանիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
Ալբանիայի ԱԳ նախարար Ֆերիտ Հոջան Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերութ...