ՌԴ ԱԽ-ն զգուշացնում է Հայաստանին․ Մոսկվան կանխատեսում է Երևանին սպասվող սցենարը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Եվրոպական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը կարող է հանգեցնել երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 23% կորստի։ Ըստ պաշտոնյայի՝ այս ցուցանիշը ստացվել է առավել զուսպ և պահպանողական հաշվարկների արդյունքում։ ՌԴ ԱԽ աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նման զարգացումները կարող են լուրջ մարտահրավերներ ստեղծել Հայաստանի տնտեսական կայունության համար։
Տնտեսական բացասական կանխատեսումները ներառում են նաև աշխատաշուկայի զգալի կրճատում՝ շուրջ 10,5 տոկոսային պունկտով, ինչպես նաև գնաճի տեմպերի կտրուկ արագացում՝ ավելի քան 22 տոկոսային պունկտով։ Շևցովի պնդմամբ՝ սպառողական շուկայում ևս սպասվում են անկումային միտումներ․ ներքին սպառումը ներկայիս մակարդակից կարող է նվազել ավելի քան 20%-ով, ինչն ուղղակիորեն կազդի բնակչության կենսամակարդակի վրա։
Ռուս պաշտոնյան ուշադրություն է հրավիրել նաև էներգակիրների շուկայում սպասվող փոփոխություններին։ Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ Եվրոպական միությանը միանալու պարագայում կանխատեսվում է բնական գազի և այլ էներգակիրների սակագների հետևողական աճ։ Այս գործոնները, համակցվելով տնտեսական մյուս ցուցանիշների հետ, կարող են հանգեցնել երկրի ներքին տնտեսական միջավայրի զգալի վատթարացման։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Ալբանիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
Ալբանիայի ԱԳ նախարար Ֆերիտ Հոջան Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերութ...
Իջևանում ապօրինի կառուցապատման իրավունքը դադարեցվել է․ Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...